Whoscored.com. Մովսիսյանը լավագույնն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Սոլթ Լեյք» – «Պորտլենդ» հանդիպմանը Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Հեղինակավոր Whoscored.com կայքը Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողի խաղը համեմատաբար ամենաբարձր գնահատականին է արժանացրել՝ Մովսիսյանին ճանաչելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Կայքը Մովսիսյանի խաղը գնահատել է 7,6 միավոր(առավելագույնը՝ 10): Նույնքան միավորի է արժանացել ՌՍԼ-ի մյուս հարձակվող Խուան Մանուել Մարտինեսի խաղը, սակայն լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Յուրա Մովսիսյանը:

Մովսիսյանը հանդիպման ընթացքում 6 հարված է կատարել, որոնցից 3-ը՝ դիպուկ: Նա դարձել է 1 արդյունավետ փոխանցման հեղինակ, ցույց է տվել փոխանցումների 83.3 տոկոս ճշգրտություն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ