Whoscored.com, Goal.com. Մխիթարյանը՝ «Բորուսիա» – «Վերդեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ: Երկու գոլային փոխանցում կատարեց Հայաստանի ազգային հավաքականի ու դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խաղից հետո Whoscored.com-ն ու Goal.com-ը ներկայացրել են ֆուտբոլիստների գնահատականները՝ Հենրիխ Մխիթարյանին ճանաչելով հանդիպման լավագույն խաղացող:

Whoscored.com-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 8,3(առավելագույնը՝ 10), իսկ Goal.com-ը՝ 4(առավելագույնը՝ 5):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ