Ծանրամարտ

24.01.2017

FailyTale #1. Շաբաթվա ամենավարակիչ ձախողումներն ու չստացված պահերը մարզաշխարհում (տեսանյութ)

VivaroNews.am-ը շարունակում է ներկայացնել նոր վիդեոշարքեր, իսկ այս մեկն այդ շարքում ամենածիծաղելին է.
13.01.2017

ՄՕԿ-ը որակազրկել է 8 մարզիկների. Նորայր Վարդանյանը նույնպես հայտնվել է այդ ցուցակում

ՄՕԿ-ը (Միջազգային օլիմպիական կոմիտե) հայտարարել է Պեկինում (2008) և Լոնդոնում (2012) կայացած Օլիմպիական խաղերին մասնակից որոշ մարզիկների որակազրկելու մասին: Խոսքը մարզական գլխավոր իրադարձությանը մասնակցած 8 մարզիկների մասին է: Որակազրկվածների թվում է նաև 2012 թվականի Օլիմպիական խաղերի ծանրամարտի 94կգ քաշային կարգում 11-րդ հորիզոնականը զբաղեցրած Նորայր Վարդանյանը: Ըստ կոմիտեի պաշտոնական կայքի հաղորդման՝ դոպինգ թեստի վերստուգումից հետո նրա արյան մեջ հայտնաբերվել է դեհիդրոքլորմեթուլտեստոստերոն արգելված նյութը: Հավելենք, որ Նորայրը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին է:
28.12.2016

Տեղի է ունեցել տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը (լուսանկարներ)

Մարզական տարին ավանդաբար ամփոփվեց Հայաստանի լավագույն 10 մարզիկների մեծարումով ու պարգևատրությամբ: Դեկտեմբերի 27-ին «Փարավոն» ռեստորանային համալիր էին ժամանել լավագույնը ճանաչված բոլոր մարզիկները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը, ինչպես նաև սպորտի ոլորտի ներկայացուցիչներ և լրագրողներ: ՀԱՕԿ նախագահի կողմից բոլոր մարզիկները նվեր ստացան նոր Հյունդայ ավտոմեքենաներ, իսկ ՀՀ նախագահը նրանց հանձնեց պետական դրամական պարգևները:  Թե Գագիկ Ծառուկյանը, թե Սերժ Սարգսյանը իրենց ելույթներում կարևորեցին այն փաստը, որ 20 տարվա ընդմիջումից հետո մեր երկրի ներկայացուցիչը Օլիմպիական ոսկին բերեց  Հայաստան և որ տարին ամփոփում ենք 170 տարբեր հարգի մեդալներով: Պարգևատրության արարողությունն ավարտվեց տոնական համերգային ծրագրով: Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկներ էին ճանաչվել. 1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ) 4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ) 5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) 6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն) 7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) 8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ) 9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)
27.12.2016

Հայ ծանրորդները գրավում են Եվրոպան, Մխիթարյանը՝ Անգլիայի տրանսֆերային շուկան, «Ռեալը»՝ համացանցը. Ապրիլ ամսվա թոփ-10 իրադարձությունները

VivaroNews.am-ը շարունակում է ներկայացնել անցնող տարվա ամենաթեժ իրադարձությունները՝ ամսական կտրվածքով: Այսօր հիշում ենք ապրիլ ամիսը. ՀՈՒՆՎԱՐ | ՓԵՏՐՎԱՐ | ՄԱՐՏ 1. «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը հետաձգվել է http://www.vivaronews.am/hratap-barselona-real-handipumeh-hetadzgvel-e
22.12.2016

Քանի՞ մեդալ են նվաճել հայ մարզիկները 2016թ.

ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարությունը ամփոփել է անցնող տարին: Այսպես, 2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը: 2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:
20.12.2016

Հայտնի է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

Հայաստանի մարզական լրագրողների ասոցիացիան ամփոփել է «Հայաստանի լավագույն մարզիկի» քվեարկության արդյունքները, որին մասնակցել են ընդամենը 35 լրագրողներ: Հայաստանի լավագույն մարզիկ 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նրան հաջորդում է Միհրան Հարությունյանը, երրորդը Սիմոն Մարտիրոսյանն է: Տասնյակում տեղ են գտել նաև Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Հարություն Մերդինյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարշամ Բորանյանը եւ Արթուր Դավթյանը:
16.12.2016

Հայաստանի տարվա լավագույն մարզիկ մրցանակի հավակնորդների թվում կրկին ֆուտբոլիստ չկա

Մարզական լրագրողների ֆեդերացիան արդեն սկսել է քվեարկությունը Հայաստանի 2016թ. լավագույն մարզիկի համար: Այդ մրցանակի համար պայքարում են 19 մարզիկ: Հայաստանի տարվա լավագույն մարզիկ մրցանակի հավակնորդները ՝ Արթուր Ալեքսանյան- Օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) Միհրան Հարությունյան - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (հունահռոմեական ըմբշամարտ) Սիմոն Մարտիրոսյան - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (ծանրամարտ) Գոռ Մինասյան- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (ծանրամարտ) Հարություն Մերդինյան - Ռիոյի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը (սպորտային մարմամարզություն) Նազիկ Ավդալյան - Ռիոյի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը (ծանրամարտ) Անդրանիկ Կարապետյան - Եվրոպայի 2016թ. չեմպիոն (ծանրամարտ) Հռիփսիմե Խուրշուդյան - Եվրոպայի 2016թ. չեմպիոն (ծանրամարտ) Վարշամ Բորանյան -Եվրոպայի 2016թ. չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) Ռոման Ամոյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) Տիգրան Մարտիրոսյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (ծանրամարտ) Արթուր Դավթյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (սպորտային մարմամարզություն) Վահագն Դավթյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (սպորտային մարմամարզություն) Արթուր Ավետիսյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (սպորտային մարմամարզություն) Արման Երեմյան - Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն (թայեքվանդո) Կարապետ Չալյան - Եվրոպայի 2016թ. բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ըմբշամարտ) Տիգրան Կիրակոսյան - Եվրոպայի 2016թ. բրոնզե մեդալակիր (սամբո) Դավիդ Հովհանիսյան - Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն (ծանրամարտ) Սոնա Պողոսյան - Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն(ծանրամարտ)
11.12.2016

Հայ ծանրորդի «ոսկե» հաջողությունը և «Ռեալի» «շտապ օգնություն» Սերխիո Ռամոսը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը: ՀԱՅԱՍՏԱՆ Իսրայելում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ պայքարի մեջ է մտել այս տարիքային խմբում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ այս տարվա ամռանը կայացած Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ գրանցելով 180 կգ արդյունք: Հրում վարժությունում մեր ծանրորդի ակտիվում է գրանցվել 220 կգ արդյունքը, և նա երկամարտի 400 կգ արդյունքով հռչակվել է ոսկե մեդալակիր: http://www.vivaronews.am/simon-martirosyaneh%D5%9D-yevropayi-m20-arajnuthyan-chempion Երեկ պայքարի մեջ են մտել նաև Մ20 տարիքային խմբի 75+ քաշայինների պայքարում հանդես եկող Արփինե Դալալյանը և Մ23 տարեկանների առաջնության 94 կգ քաշային կարգում հանդես եկող Կարուշ Ղուկասյանը: Դալալյանը երկամարտի 218 կգ արդյունքով զբաղեցրել է ընդհանուր հաշվարկի 4-րդ հորիզոնականը, իսկ Ղուկասյանը երկամարտի 362 կգ արդյունքով նույնպես իր քաշային կարգի ընդհանուր հաշվարկում եզրափակել է լավագույն քառյակը: http://www.vivaronews.am/karush-ghukasyaneh-ev-arphine-dalalyaneh-4-rd-en-yevropayi-m20-ev-m23-arajnuthyunum Հունգարիայում ընթացքի մեջ է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը: Երեկ պայքարի մեջ են մտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 61 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը և 71 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ներկայացուցիչ Վարշամ Բորանյանը: Ֆրանգուլյանը 1/4 եզրափակչում լքել է պայքարը՝ 0:4 հաշվով զիջելով իրանցի Բեհնամ Եշաղ Եհնասապուրին: Ինչ վերաբերում է Բորանյանին, ապա նա 1/16 եզրափակչում պարտության է մատնել նույն Իրանը ներկայացնող Աֆշին Նեմատ Բիանագարդին, բայց հաջորդ փուլում 0-6 հաշվով զիջել է մոլդովացի Դանիել Կատարագային: Բորանյանն անհաջողության է մատնվել նաև սփոփիչ գոտեմարտում, որտեղ 1-5 հաշվով պարտություն է կրել ռուս ըմբիշ Ադամ Կուրակից: http://www.vivaronews.am/varsham-boranyaneh-partvum-e-naev-sphophich-gotemartum VivaroNews.am-ի՝ Հայաստանի հավաքականի լավագույն գոլը նախագծում այս անգամ պայքարի մեջ են մտել գյումրեցի 2 հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյանը և Արթուր Պետրոսյանը: Կարող եք անցնել հղումով և քվեարկել ձեր նախընտրած գոլի օգտին: http://www.vivaronews.am/khvearkuthyun-vo%D5%9Ern-e-hayastani-havakhakani-lavaguyn-goleh-yura-movsisyan-vs-arthur-petrosyan Լոնդոնում մեկնարկել է «London chess classic» շախմատի ավանդական՝ արդեն 8-րդ մրցաշարը: Լևոն Արոնյանն իր ելույթները սկսել է հաղթանակով՝ 41-րդ քայլին պարտության մատնելով անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսին: Հայկական շախմատի առաջատարը գործում էր սպիտակ խաղաքարերով: Արոնյանը 2-րդ տուրում սևերով ուժերը կչափի Վլադիմիր Կրամնիկի հետ: http://www.vivaronews.am/levon-aronyani-haghthakan-meknarkeh-london-chess-classic-mrcasharum Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ԻՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն իրենից ենթադրում է երկու երկրների միջև ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացում և հարաբերությունների  խորացում: Երկու կազմակերպությունների ղեկավարները՝ համապատասխանաբար Ռուբեն Հայրապետյանը և Մեհդի Թաջը, փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունները դնելուց հետո լրագրողների հետ շփման ժամանակ մեծ կարևորություն են տվել այս իրադարձությանը: http://www.vivaronews.am/ruben-hayrapetyan-menkh-ev-iraneh-darerov-barekam-zhoghovurdner-enkh-eghel-phordzi-phoxanakumeh-erkustekh-ogtakar-klini ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ, ֆուտբոլի Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությունը 2019 թվականին կանցկացվի Հայաստանում: Մեր երկիրն առաջին անգամ է հյուրընկալելու ՈՒԵՖԱ-ի մրցաշար: Ընթացիկ խաղարկության եզրափակիչ խաղերը անցկացվելու են Վրաստանում, իսկ 2018 թվականին մրցաշարը կընդունի Ֆինլանդիան: http://www.vivaronews.am/hayastaneh-khyurehnkali-yevropayi-m19-tarekanneri-arajnuthyuneh  
10.12.2016

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության չեմպիոն

Իսրայելում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ այս տարիքային խմբում Հայաստանի վերջին ներկայացուցիչ գերծանր քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարիտիրոսյանը: Օլիմիպիական խաղերի արծաթե մեդալակիրը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ 180 կգ արդյունքով: Իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը  գրանցեց 220 կգ արդյունքը և երկամարտի 400 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն: Հիշեցնենք, որ հայ ծանրորդներից բրոնզե մեդալ էր նվաճել Սամվել Գասպարյանը, Սոնա Պողոսյանը հռչակվել էր 75 քաշայինների փոխչեմպիոն, Հակոբ Մկրտչյանը դարձել էր փոքր ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը առաջին ոսկե մեդալն էր նվաճել 77 քաշային կարգում:
10.12.2016

Կարուշ Ղուկասյանը և Արփինե Դալալյանը 4-րդն են Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում

Իսրայելի Էյլաթ քաղաքում զուգահեռաբար ընթանում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մ20 տարիքային խմբում 75+ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արփինե Դալալյանը: Պոկում վարժությունում Արփինեն սանձեց 86 կգ ծանրաձողը, իսկ 2-րդ մոտեցման ժամանակ չկարողացավ պոկել 91 կգ, միայն 2-րդ անգամից Դալալյանին հաջողվեց բարձրացնել պատվիրված քաշը: Այս վարժությունում կանանց ծանրամարտի հավաքականի անդամը զբաղեցրեց 5-րդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզուհին հաջող կատարեց 2 մոտեցումն էլ (121, 127), սակայն վերջին մոտեցման ժամանակ չկարողացավ իր կամքին ենթարկել 129 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 218 կգ արդյունքով Արփինեն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մ23 տարեկանների առաջնությունում հանդես եկող Կարուշ Ղուկասյանը մրցեց 11 ծանրորդի հետ: 94 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջող իրացրեց 3 մոտեցումն էլ, սակայն գրանցած ընդհանուր արդյունքը չբավարարեց հայ մարզիկին տեղ գտնել մրցանակային տեղերից որևէ մեկում: Հրում վարժությունում Ղուկասյանի ելույթը ավելի հաջող ստացվեց: Չնայած Կարուշը միայն 3-րդ մոտեցումից կարողացավ հրել 197 կգ ծանրաձողը, բայց զբաղեցրեց 4-րդ տեղը:Երկամարտի 362 կգ արդյունքով Ղուկասյանը հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող ծանրորդներից դեռևս ելույթ չեն ունեցել Մկրտիչ Մկրտչյանը (105կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105+կգ):
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: