WADA-ն պահանջում է պաշտոնանկ անել Ռուսաստանի սպորտի նախարարին

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը(WADA) պահանջում է պաշտոնից ազատել Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյին: Այս մասին գրված է գործակալության մամուլի հաղորդագրությունում:

Գործակալության ղեկավար Ռիչարդ Մաքլարենն իր զեկույցում նշել է, որ ոչ մի ներման մասին խոսք չի կարող լինել, եթե տեղի ունեցածի մեջ առնչություն ունեցող պաշտոնյաները, այդ թվում՝ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն չհեռացվեն իրենց զբաղեցրած պաշտոնից:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրում է մարզիկների հանձնած արյան նմուշները փոխելու մեջ:

Նշենք, որ WADA-ի զեկույցը հրապարակվել է հուլիսի 18-ին, որում բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրված Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը:

Չնայած այս հրապարակմանը՝ Ռուսաստանի հավաքականին առաջիկա Օլիմպիական խաղերից զրկելու վերաբերյալ առաջարկ գործակալությունը դեռևս չի կատարել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ