Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է «Ռեալի» բողոքարկումը

Մարզական վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը՝ հայտնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբին ՖԻՖԱ-ն արգելել է տրանսֆերներ իրականացնել 2017 թվականի ամառային ու ձմեռային տրանսֆերային պատուհանների ընթացքում:

Մարզական վճռաբեկ դատարանը թույլատրել է մադրիդյան ակումբին խաղադաշտ դուրս բերել այն անչափահաս ֆուտբոլիստներին, որոնց տրանսֆերը գնելու համար Իսպանիայի մայրաքաղաքային թիմը պատժվել էր: Նշենք, որ այդ ֆուտբոլիստների թվում են նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի տղաները:

Հավելենք՝ Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն» ՖԻՖԱ-ի կողմից պատժվել էին 18 տարեկանից ցածր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնելու համար, որի պատճառով չեն կարողանա 2017 թվականի ամառային ու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերներ իրականացնել: Մադրիդյան թիմերը բողոքարկել էին որոշումը, սակայն ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն այն չէր բավարարել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ