Վրացիները կխաղան Իսպանիայի և Ռումինիայի ազգային հավաքականների դեմ

Այսօր հայտնի դարձան Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա մրցակիցները: ՀՖՖ-ն հայտնեց, որ ս.թ. մայիսին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում: Մայիսի 28-ին «Լոս Անջելես Մեմորիալ Քոլիզեում» մարզադաշտում մեր թիմը կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում կհանդիպի Էլ Սալվադորի հավաքականի հետ:

Իսկ ահա մեր հարևան Վրաստանը այդ ընթացքում կհանդիպի Եվրո 2016-ի եզրափակչի երեք մասնակիցների՝ Սլովակիայի, Ռումինիայի և Իսպանիայի ազգային թիմերի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ