Voz Populi. Պերեսը հիասթափվել է Զիդանից և ցանկանում է վերադարձնել Մոուրինյոյին

Ըստ իսպանական Voz Populi կայքի, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը այլևս չի վստահում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:

Պերեսը գոհ չէ «արքայական» թիմի ցուցադրած խաղից: Զիդանը գլխավորեց «Ռեալը» այս տարվա հունվարի 4-ին, սակայն Պերեսը մինչ օրս  չի նկատում ոչ մի փոփոխություն: Իսպանական լրատվամիջոցը հաղորդում է, որ Պերեսը ցանկանում է վերադարձնել Ժոզե Մոուրինյոյին, ով արդեն աշխատել է Մադրիդի «Ռեալում»:

Նշվում է, որ «արքայական» ակումբի նախագահը վստահ է, որ Մոուրինյոն միակ մարզիչն է, ով կարող է լեզու գտնել մադրիդյան թիմի աստղերի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ