Ովքեր են Թվիթերում ամենաշատ քննարկվող ֆուտբոլիստները

Թվիթերը սոցիալական ցանցը ներկայացրել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի ընթացքում ամենաշատ հիշատակվող ֆուտբոլիստների անունները, հավաքականները, պահերը, որոնք մեկ րոպեում հավաքել են ռեկորդային քանակի թվիթեր:

Խմբային փուլի ընթացքում Թվիթերի օգտատերերը կատարել են  ավելի քան 44 մլն. թվիթ, որոնք վերաբերում են Եվրոյին: Ընդ որում,  խաղերի ընթացքում գրվել է դրանցից 29 մլն.-ը:

Ամենաշատ քննարկվող խաղը Ֆրանսիա-Ռումինիա էր, որի ընթացքում Թվիթերում գրվել է 2,3 մլն թվիթ: Անգլիա-Ուելս խաղի ժամանակ հրապարակվել է 2 մլն. թվիտ:

Իսկ ամենաշատ հիշատակվող հավաքականներն են՝ Անգլիան, Թուրքիան, Ֆրանսիան, Պորտուգալիան և Իտալիան: Ֆուտբոլիստներից ամենաշատ քանակի թվիթեր են արվել Պայեի,  Ռոնալդուի, և Բեյլի , Իբրահիմովիչը և Պոգբայի մասին:

Իսկ ամենահայտնի թվիտը գրել է  One Direction խմբի  մասնակից Լուի Տոմլինսոնը Անգլիա-Ուելս խաղին ընդառաջ. «Առաջ, Անգլիա»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ