Ովքեր են օգնելու Ժոզե Մոուրինյոյին «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբը, որի մեջ ընդգրկվել են Ռուի Ֆարիան, Սիլվինո Լոուրոն, Ռիկարդու Ֆորմոզինյուն, Կարլուշ Լալինը, Էմիլիո Ալվարեսը և Ջովանի Սերան:

Երկրորդ մարզիչ Ռուի Ֆարիան և օգնական Սիլվինո Լոուրոն աշխատել են Մոուրինյոյի հետ «Չելսիում»: Ֆիզպատրաստության մարզիչ Կառլոս Լալինին նա իր մարզչական շտաբում ընդգրկել է «Չելսի» վերադարձի ժամանակ, սակայն վերջինս հեռացվել էր պորտուգալացի մարզչի հետ: Դարպասապահների մարզիչ Էմիլիո Ալվարեսը եղել է Դավիդ դե Խեայի մարզիչն «Ատլետիկոյում»: Ռիկարդո Ֆորմոզինյուն «Պորտուի» մարզչական շտաբում է եղել Մոուրինյոյի հետ, իսկ հետո աշխատել նրա համար որպես սկաուտ Մադրիդի «Ռեալում»: Նոր ակումբում նրա աշխատանքն է լինելու մրցակիցների վերլուծությունը և տակտիկական սխեմաների մշակումը: Ջիովանի Սերան Մոուրինյոյի վերլուծաբանների թիմի անդամ է եղել «Չելսիում» և նույն աշխատանք է կատարելու նաև Մանչեսթերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ