Ովքե՞ր են 2016 թվականին ամենից շատ գումար վաստակել գովազդային աղբյուրներից

Sports Marketing Power-ը հրապարակել է 30 մարզիկներից բաղկացած ցուցակ, որում ընդգրկվածները 2016 թվականի ընթացքում ամենաշատ գումարներն են աշխատել կողմնակի աղբուրներից։

Ցուցակում տեղ են գտել ընդամենը 4 ֆուտբոլիստներ։ Ամենաբարձր՝ 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Nike-ի, Tag Heuer-ի և Herbalife-ի հետ համագործակցությունից վաստակել է ընդհանուր առմամբ 26,2 մլն ֆունտ ստեռլինգ։ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, ով հանգրվանել է 11-րդ տեղում, Adidas-ի, EA-ի, Gatorade-ի, Audemars Piguet-ի, Gillette-ի և Tata Motors-ի հետ հովանավորչական գործարքներից ստացել է 23 մլն ֆունտ։

Լավագույն 30 մարզիկների ցուցակում ընդգրկվել են իսպանական գրանդերի ևս 2 ներկայացուցիչներ՝ Նեյմարը (18,9 մլն) և Գարեթ Բեյլը (9 մլն)։

Գովազդային պայմանագրերից ամենից շատ գումար նախորդ տարի վաստակել են թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը և բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (49,2-ական մլն)։ Ցուցակում են նաև գոլֆիստներ Ֆիլ Միկելսոնը (41 մլն), Թայգեր Վուդսը (36,9 մլն), Ռորի Մաքլրոյը (28,7 մլն), Ջորդան Սպիթը (26,2 մլն), թենիսիստներ Նովակ Ջոկովիչը (27,9 մլն) և Ռաֆայել Նադալը (26,2 մլն), բասկետբոլիստ Կևին Դյուրանտը (29,5 մլն)։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ