«Ոսկե գնդակը» կարող է վերադառնալ France Football

Հեղինակավոր France Football-ը կարող է նորից սկսել հանձնել «Ոսկե գնդակը» տարվա լավագույն ֆուտբոլիստին:

Ինչպես հաղորդում է El Mundo Depotivon, հրատարակության ղեկավարությունը արդեն բանակցություններ է սկսել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ:

France Football-ը, որոշում էր տարվա լավագույն ֆուտբոլիստին 1956-2009թ.: Մինչև 1995թ. այդ մրցանակին կարող էին արժանանալ միայն եվրոպացի ֆուտբոլիստները: 1991թ. ՖԻՖԱ-ն հաստատեց իր մրցանակը ՝ FIFA World Player (կամ «Ադամանդյա գնդակ»): 2010թ. որոշվեց միավորել այս երկու մրցանակները և «Ոսկե գնդակի» հանձմամբ սկսեց զբաղվել ՖԻՖԱ-ն: Մոտ ապագայում մրցանակները կարող են նորից առանձին հանձնել:

Նշենք, որ France Football-ը որոշում էր «Ոսկե գնդակի» հաղթողին եվրոպական առաջատար լրատվամիջոցների լրագրողների քվեարկությամբ, իսկ ՖԻՖԱ-ն քվեարկությունը անցկացնում էր ազգային հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների օգնությամբ:

Նշենք, որ մրցանակների միավորվելուց հետո, «Ոսկե գնդակը» ստացել են ընդամենը 2 ֆուտբոլիստ ՝ Կրիշտիանո Ռոնալդուն և Լիոնել Մեսին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ