Որտե՞ղ կշարունակի կարիերան Մարիո Բալոտելին

Ներկա պահին Մարիո Բալոտելին փաստացի թիմ չունի. իտալական «Միլանից» «Լիվերպուլ» վերադառնալուց հետո Կլոպը հասկացրել է իտալացուն, որ նրա ծառայություններն իրեն չեն հետաքրքրում:

Իտալական լրատվամիջոցները, սակայն, պնդում են, որ «Սուպեր Մարիոն» կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»: Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ Ռոբերտո Մանչինին է հետաքրքրված:

Նշենք, որ Մանչինին ու Բալոտելին միասին աշխատելու փորձ ունեն, սակայն նրանց փոխհարաբերություններն ընկերական անվանել, մեղմ ասած, բարդ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ