«Վորսկլա»-«Ստալ». Էդգար Մալաքյանը մասնակցեց ողջ հանդիպմանը

Ուկրաինայի Բարձրագույն դիվիզիոնի 20-րդ տուրի շրջանակներում «Ստալը» արտագնա հանդիպում է անցկացրել «Վորսկլայի» հետ: Խաղում գոլեր չեն գրանցվել:

«Ստալի» կազմում հանդես եկող Գոռ և Էդգար Մալաքյանները թիմի մեկնարկային կազմում էին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը փոխարիվել է հանդիպման 79-րդ րոպեին, իսկ Էդգարը մասնակցել է ողջ հանդիպմանը:

Նույն թիմի կազմում հանդես եկող հայազգի Արթուր Դանիելյանը այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել՝ մնալով պահեստայիններին նստարանին:

Նշենք՝ Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրից հետո «Ստալը» մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղն է զբաղեցնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ