Որքան կվճարի ՈւԵՖԱ-ն ակումբներին Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի համար

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է 2015/16 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի միջոցների բաշխման կարգը:

Ընդհանուր միջոցները կազմել են 1 միլիարդ 345 միլիոն եվրո: Ակումբները գումար կստանան՝ պայմանավորված հաղթանակով, ոչ-ոքիով խմբային փուլում և փլեյ-օֆֆում գրանցած հաջողություններով: Գումարի մյուս մասը կբաշխվի հեռարձակումներից ստացված տվյալներով:

Ամենաշատը վաստակել է «Մանչեսթեր Սիթին», որը հասել է մինչև կիսաեզրափակիչ: Թիմը կստանա 83.9 միլիոն եվրո: Խաղարկության հաղթողը՝ Մադրիդի «Ռեալը» կստանա 80.1 միլիոն եվրո, իսկ փոխչեմպիոն «Ատլետիկոն»՝ 67.7 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ