Որքան գումար է ՖԻՖԱ-ն վճարել ԱԱ 2018-ի թալիսմանի հեղինակին

ԱԱ 2018-ի թալիսմանի հեղինակ Եկատերինա Բոչարովան հայտնել է, որ թե որքան գումար է ՖԻՖԱ-ն վճարել իրեն թալիսմանի համար:

«Ինձ 500 դոլար են վճարել թալիսմանի համար: Սկզբում, երբ ցույց տվեցի, չհավանեցին, սակայն հետո հպարտանում էին ինձնով:

Մանկությունից երազում եմ անիմացիայով զբաղվելու մասին: Ուզում եմ «Դիսնեյում» աշխատել հետագայում»,- «Ինտերֆաքսը» փոխանցում է Բոչարովայի խոսքը:

Հիշեցնենք, որ ԱԱ 2018-ի թալիսման է ընտրվել գայլը, որը մրցում էր կատվի ու վագրի հետ: Քվեարկությունն անցկացվել է ուղիղ եթերում, որին մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ:

Աշխարհի առաջնություն 2018-ի թալիսմանը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ