Որքան աշխատավարձ կստանա Ռոնալդուն նոր պայմանագրով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն սկսել է բանակցություններն «արքայական» ակումբի հետ պորտուգալացու նոր պայմանագրի շուրջ:

Cuatro-ն հայտնում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ, երբ Ռոնալդուն կդառնա 36 տարեկան:

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին տարեկան 23 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:

Նշենք, որ կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին: Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրել է 354 խաղ՝ դառնալով 367 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ