Որքա՞ն գումարով է «Ռեալը» պատրաստ հրաժարվել Խամես Ռոդրիգեսի ծառայություններից

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել Խամես Ռոդրիգեսի ծառայություններից, եթե կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկվի ոչ պակաս, քան 80 միլիոն եվրո՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Խամեսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Վեսթ Հեմն» ու ՊՍԺ-ն, սակայն թիմերը պատրաստ են 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար հատկացնել առավելագույնը 60 միլիոն եվրո:

Նշենք, որ «արքայական» ակումբը Խամեսի տրանսֆերի համար վճարել էր 75 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ