Որքա՞ն գումար են ծախսել «Ռեալն» ու «Բարսելոնան» տրանսֆերների համար

Prime Time Sports «Soccerex Transfer Review»-ի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» 2009 թվականից մինչև այսօր ավելի շատ գումար է ծախսել տրանսֆերների համար, քան «Բարսելոնան» նույն ժամանակաշրջանում: Սակայն կատալոնացիները վերջին երեք տարիներին ավելի ակտիվ են մադրիդյան թիմից:

Վերջին 7 տարիներին «արքայական» ակումբը տրանսֆերային շուկայում ծախսել 847 միլիոն եվրո, իսկ «Բարսելոնան»՝ 647 միլիոն եվրո:

Վերջին 3 տարիներին «Բարսելոնան» տրանսֆերային շուկայում ծախսել է 331 միլիոն եվրո, իսկ «Ռեալը»՝ 239 միլիոն եվրո:

Այս ամռանը «Բարսելոնան» տրանսֆերների համար հատկացրել է 123 միլիոն եվրո, իսկ «Ռեալը»՝ 30 միլիոն եվրո՝ ձեռք բերելով Ալվարո Մորատայի տրանսֆերը:

Բացի այդ, այս ամռանը «Ռեալը» տրանսֆերներից ստացել է 34,5 միլիոն եվրո, իսկ «Բարսելոնան»՝ 13 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ