Որքա՞ն գումար է վաստակել «Յունայթեդն» Իբրահիմովիչի մարզաշապիկների վաճառքից

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը գլուխ չէր գովում, երբ հայտարարում էր, որ իր մարզաշապիկների վաճառքից ստացած գումարով «Յունայթեդը» կարող է «փակել» Պոլ Պոգբայի տրանսֆերային ծախսերը:

Բրիտանական The Sun-ը հաղորդում է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մանկունյանցիները 76 միլիոն ֆունտ են վաստակել շվեդ ֆուտբոլիստի ազգանունով մարզաշապիկների վաճառքից:

Կարելի է ենթադրել, որ ընդամենը մեկ շաբաթ հետո «Յունայթեդն» արդեն կարող է հանգիստ բավարարել «Յուվենտուսի» պահանջները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ