Որքա՞ն գումար է պահանջում «Բորուսիան» Մխիթարյանի տրանսֆերի դիմաց

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» շարունակում են հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Դորմունդի «Բորուսիային» 19 միլիոն ֆունտ է առաջարկել Հայաստանի հավաքականի առաջատարի տրանսֆերի դիմաց, սակայն այդ առաջարկը մերժվել է դորտմունդյան ակումբի կողմից:

Ավելի ուշ Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Մխիթարյանը մարզական կարիերան շարունակելու է դորտմունդյան ակումբում նվազագույնը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որից հետո Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ Հենրիխը դեռևս կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ի դեպ, Ռայոլան շեշտել է, որ Մխիթարյանն անձամբ ցանկանում է, որ այս տեղափոխությունն իրականանա:

Այժմ իտալացի ժուռնալիստ Ջանլուկա դի Մարցիոն գրում է, թե «Բորուսիան» «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել հայ կիսապաշտպանի ծառայություններից, եթե իհարկե անգլիական կողմը վճարի 40 միլիոն եվրո:

Բրիտանական Metro-ն գրում է, որ ամենայն հավանականությամբ, այս տրանսֆերը կկայանա, իսկ որպես Մխիթարյանին փոխարինող՝ դորտմունդյան ակումբը դիտարկում է Անդրե Շյուրլեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ