«Վոլֆսբուրգում» վախենում են, որ մրցավարները կպաշտպանեն «Ռեալին»

«Վոլֆսբուրգում» հասկանում են, որ նրանց  ծանր հանդիպում է սպասվում «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որտեղ նրանք Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի պատասխան խաղում կհանդիպեն «Ռեալին»: Այս մասին հայտնել է «գայլերի» գործադիր տնօրեն Կլաուս Ալոֆսը: Նշենք, որ առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով:

«Մադրիդում կարող է ամեն ինչ պատահել: Դա կարող է լինել մի բան, որի հետ մենք դեռ չենք հանդիպել: Օրինակ ՝ մրցավարական սխալները: Իհարկե, գուցե դա այդպես չլինի, բայց մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք: Մեզ ծանր հանդիպում է սպասվում»,- ասել է Ալոֆսը:

Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին, ժամը 22:45 :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ