Ոչ այնքան լավ նորություն «Ռեալի» և «Բարսելոնայի» և ընդհանրապես Լա Լիգայի երկրպագուների համար

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ ռուսական  «Матч ТВ»-ն վերսկսելու է Լա Լիգայի առաջնության ցուցադրությունները և առաջին հանդիպումը, որ երկրպագուները կկարողանան դիտել ռուսական ալիքով և ռուս լրագրողների մեկնաբանությամբ կլինի դեկտեմբերի 4-ին կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը:

Սակայն «Матч ТВ»-ի ղեկավարությունը այսօր հերքել է այդ տեղեկությունները և ավելացրել, որ նրանք շարունակում են բանակցել իսպանական կողմի հետ:

Իսպանիայի առաջնությունը այժմ ցուցադրվում է միայն ATV – հեռուստաընկերությունով, իսկ այն երկրպագուները, ովքեր նախընտրում են ռուս մեկնաբաններին, տվյալ պահին կարող են միայն դիտել Լա լիգայի հանդիպումները  Setanta Sport հեռուստալիքով (կաբելային):

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ