ՈւԵՖԱ-ն «Գալատասարային» 2 տարով հեռացրել է եվրոգավաթներից

Թուրքական «Գալատասարայ» ակումբը երկու տարի հնարավորություն չի ունենա մասնակցելու Եվրոգավաթների խաղարկություններին: Այս մասին հայտնել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Այս որոշումը պայմանավորված է թուրքական ակումբի կողմից ֆինանսական fair play-ի կանոնների խախտման հետ:

Նման խախտումների դեպքում ՈւԵՖԱ-ն կարող է ակումբներին ժամանակորապես զրկել Եվրոգավաթներին մասնակցությունից, ինչպես նաև կիրառել մեծ չափերի հասնող տուգանքներ:

Ի դեպ, «Գալատասարայը» գուցե չհասներ էլ Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի խաղարկություններին, քանի որ այս դրությամբ զբաղեցնում է Թուրքիայի առաջնության 5-րդ տեղը:

Նախկինում՝ fair play-ի ֆինանսական կանոնների խախտման համար, մեծ տուգանքների են ենթարկվել «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն: Ուկրաինական «Դնեպրն» էլ մեկ տարով զրկվել էր մասնակցության իրավունքից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ