Ո՞ր ակումբն ունի հավաքականում հանդես եկած ամենաշատ ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 7 ակումբները շարունակում են նախապատրաստությունն առաջնության գարնանային հատվածին: Նրանց մի մասը գրեթե ավարտել է կազմի համալրման գործընթացը, մյուսները դեռևս որոնումների մեջ են: «Վիվառո Նյուզն» իր ընթերցողներին պարբերաբար տեղեկացրել է թիմերի տրանսֆերային նորությունների մասին: Այսօր թիմերի կազմերին կանդրադառնանք այլ տեսանկյունից՝ ներկայացնելով յուրաքանչյուրում ներկայումս ընդգրկված այն ֆուտբոլիստներին, որոնք հանդես են եկել Հայաստանի ազգային հավաքականում:

Այս առումով յուրօրինակ ռեկորդակիրն առաջնության առաջատար «Ալաշկերտն» է, որի կազմում ներկայումս ընդգրկված են տարբեր ժամանակահատվածներում ազգային հավաքականի մարզաշապիկը կրած 10 ֆուտբոլիստներ, որոնք ընդհանուր առմամբ մեր ընտրանու կազմում անցկացրել են 140 խաղ, խփել են 3 գոլ: Ընդ որում, նրանցից միայն Գևորգ Կասպարովն ու Արտակ Գրիգորյանն են հավաքականում ներկայացրել «Ալաշկերտը»:

Իսկ ընդհանուր առմամբ բարձրագույն խմբի 6 ակումբներում ներկայումս ընդգրկված են 24 ֆուտբոլիստներ, որոնք միասին ՀՀ ազգային հավաքականում անցկացրել են 322 խաղ ու դարձել 4 գոլի հեղինակ: Այդ ֆուտբոլիստներից յուրօրինակ ռեկորդակիրը վերջերս «Ալաշկերտի» կազմը համալրած հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն է, ով 2008-2015թթ. ազգային հավաքականում 42 խաղ է անցկացրել՝ ներկայացնելով 6 երկրների 7 թիմեր:

Հատկանշական է ու ցավալի, բայց «Արարատն» Արտյոմ Խաչատուրովի հետ պայմանագիրը խզելուց հետո այժմ ոչ մի ֆուտբոլիստ չունի իր կազմում, որ երբևէ հանդես է եկել ազգային թիմում:

«Ալաշկերտ» – 10 ֆուտբոլիստ, 140 խաղ, 3 գոլ

gevorg-kasparov

1.Արթուր Եդիգարյան   42 խաղ (2008-2015թթ.)
«Փյունիկ»՝ 6 (2008-2009, 2012թթ.), «Պաս» Իրան՝ 13 (2009-2011թթ.), «Բանանց»՝ 4 (2011թ.), «Խիմկի» Ռուսաստան՝ 3 (2012թ.), «Գովեռլա» Ուկրաինա՝ 4 (2012-2013թթ.), «Կայրաթ» Ղազախստան՝ 11 (2013-2014թթ.), «Դինամո» Մն., Բելառուս՝ 1 (2015թ.):

2.Արարատ Առաքելյան 33 խաղ, 2 գոլ (2005, 2007-2011թթ.)
«Բանանց»՝ 17, 1 գոլ (2005, 2007-2008, 2010թթ.), «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա՝ 15, 1 գոլ (2008-2009թթ.), «Մես» Իրան՝ 1 (2011թ.):

3.Գևորգ Կասպարով     29 խաղ, 38 բաց թողած գոլ (2005-2009, 2011-2015թթ.)
«Փյունիկ»՝ 5, – 5 գոլ (2005-2006թթ.), «Պաս» Իրան՝ 3, -2 գոլ (2007թ.), «Ռահ Ահան»՝ 4, – 5 գոլ (2007-2008թթ.), «Սանաթի Կավեհ»՝ 5, – 8 գոլ (2009թ.), «Միկա»՝ 5, – 6 գոլ (2011-2012, 2014թթ.), «Զոբ Ահան» Իրան՝ 3, – 3 գոլ (2013թ.), «Ալաշկերտ»՝ 4, – 9 գոլ (2015թ.):

4.Արտակ Եդիգարյան   17 խաղ (2010-2014թթ.)
«Փյունիկ»՝ 10 (2010-2012թթ.), «Մետալուրգ» Դոնեցկ՝ 6 (2012-2013թթ.), «Բանանց»՝ 1 (2014թ.):

5.Վահագն Մինասյան   12 խաղ, 1 գոլ (2007-2010թթ.)
«Արարատ»՝ 9, 1 գոլ (2007-2009թթ.), «Փյունիկ» ՝ 3 (2009-2010թթ.):

6.Արտակ Գրիգորյան    2 խաղ (2010, 2015թթ.)
«Ուլիս» ՝ 1 (2010թ.), «Ալաշկերտ»՝ 1 (2015թ.):

7.Կարեն Մուրադյան     2 խաղ (2013թ.)
«Շիրակ»՝ 2 (2013թ.):

8.Արսեն Բալաբեկյան   1 խաղ (2009թ.)
«Բանանց»՝ 1 (2009թ.):

9.Անդրանիկ Ոսկանյան         1 խաղ (2012թ.)
«Միկա»՝ 1 (2012թ.):

10.Արթուր Ավագյան     1 խաղ (2013թ.)
«Գանձասար»՝ 1 (2013թ.):

1 2 3 4 5 6
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ