ՈւԵՖԱ-ն ու Դևիդ Գետան ներկայացրել են Եվրո 2016-ի պաշտոնական հիմնի թիզերը

ՈւԵՖԱ-ն ու Դևիդ Գետան «This One’s For You» անվան տակ ներկայացրել են Եվրո 2016-ի պաշտոնական հիմնի թիզերը:

Երգը, որը հնչելու է Եվրոպայի առաջնության բացման և փակման արարողությունների ժամանակ, ձայնագրվել է 1 միլիոն երկրպագուների մասնակցությամբ: Երկրպագուների ձայները կօգտագործվեն հատուկ եղանակով յուրաքանչյուր գոլից հետո:

Երգի ձայնագրմանը մասնակցել է նաև շվեդ հայտնի երգչուհի Զառա Լարսոնը:

Երաժշտության հեղինակ Դևիդ Գետան Եվրո 2016-ի պաշտոնական երաժշտական դեսպանն է և պատասխանատու կլինի մրցաշարի ընթացքում երաժշտական ձևավորման համար:

Եվրո 2016-ը կանցկացվի Ֆրանսիայի 10 քաղաքներում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Մրցաշարին մասնակցելու են 24 հավաքականներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ