ՈւԵՖԱ-ն տուգանել է «Լիվերպուլին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել անգլիական «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում թիմերի երկրպագուների անկարգությունների պատճառով:

Թիմերի երկրպագուները հանդիպումների ժամանակ տարբեր իրեր են նետել խաղադաշտ, պայթուցիկներ կիրառել ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել մրցակցի հասցեին:

«Լիվերպուլը» տուգանվել է նաև տնային հանդիպումն ուշացումով մեկնարկելու, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ խաղադաշտի մուտքը փակելու համար:

Արդյունքում՝ «Լիվերպուլը» տուգանվել է 57 հազար եվրո, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 58 հազար եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ