ՈւԵՖԱ-ն կպատժի «Լիվերպուլին»

ՈւԵՖԱ-ում կարգապահական գործ է հարուցվել «Լիվերպուլի» դեմ թիմի երկրպագուների կողմից Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին հրավառելիքներ կիրառելու առնչությամբ՝ հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը «մերսիսայդցիները» կարողացան գերկամային հաղթանակ տանել 4:3 հաշվով 1:3 հաշվով պարտվելուց հետո:

Այս գործն ՈւԵՖԱ-ի կարգապահության և էթիկայի հանձնաժողովի կողմից կքննարկվի մայիսի 19-ի նիստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈւԵՖԱ-ն վարույթ է նախաձեռնել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ թիմերի միջև առաջին խաղին մարզադաշտի մուտքը փակելու, ինչպես նաև «Լիվերպուլի» նկատմամբ պատասխան խաղում երկրպագուների կողմից հրավառելիքների կիրառման առնչությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ