ՈւԵՖԱ-ի նոր նախագահի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 14-ին

Բազելում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի գործկոմի համագումարը, որի ընթացքում որոշում է կայացվել, թե երբ է տեղի ունենալու ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրությունները:

ՈւԵՖԱ-ի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 14-ին Աթենքում կայանալիք արտահերթ համագումարի ժամանակ:

ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու մտադրություն է հայտնել Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միության նախագահ Մայքլ վան Պրագը: Մեկ այլ թեկնածու կարող է լինել Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Սեֆերինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ