Ուսեյն Բոլտ. «Ուզում եմ խաղալ «Յունայթեդում», բայց ոչ Վան Գալի գլխավորությամբ»

Վեցակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն ոչ Լուի վան Գալի ղեկավարությամբ:

«Երկար տարիներ ես երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ուզում եմ ելույթ ունենալ այդ թիմի կազմում, սակայն միայն այն դեպքում, եթե Վան Գալը չլինի մանկունյանցիների գլխավոր մարզիչը:

Ես չեմ ասում, թե նա վատ մարզիչ է. ուղղակի նա այն մարզիչը չէ, որ համապատասխանում է թիմին»,- Le Figaro-ն փոխանցում է Բոլտի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ