Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչը տառապում է Գիյեն Բարե հիվանդությամբ

Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ հայտնում է TuttoCalcioEstro.it-ը:

Տաբարեսի մոտ ախտորոշվել է սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա, որն անվանում են նաև Գիյեն Բարե: Սա նյարդաբանական բորբոքային հիվանդություն է, որն ազդում է նյարդային համակարգի վրա:

Մարզչի մոտ այս հիվանդությունն ախտորոշվել է 2006 թվականին, սակայն ըստ տեղեկությունների՝ հիվանդությունը գլուխ է բարձրացրել և կարող է հանգեցնել կաթվածի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ