«Ուրարտուն» ստուգողական խաղում վստահ հաղթանակ է տարել «Սուխումիի» նկատմամբ

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը Վրաստանում շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի Սուպերլիգայի  2016/17 առաջնությանը: Հայկական ակումբը ստուգողական խաղում կարողացել է հեշտությամբ հաղթել վրացական «Սուխումի» ակումբին:

«Ուրարտուի» կազմում ամենաարդյունավետը Արիզոն Ռեյդն էր, ով իր հաշվին գրանցեց 25 միավոր, այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Միկա» մարզադահլիճում «Ուրարտուն» կընդունի «Ռյազան» բասկետբոլային ակումբին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ