«Ուրարտուն» պարտվեց «Սամարային»

Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում իր երկրորդ հանդիպումն անցկացրեց նորաստեղծ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը:

Մեր թիմի մրցակիցն էր «Սամարան», որը կարողացավ առավելության հասնել 70:80 հաշվով: Նշենք, որ առաջին քառորդում «Ուրարտուն» հաղթեց 21:17 հաշվով, սակայն մրցակիցը կարողացավ վերականգնել հաշվի տարբերությունն ու առաջ անցնել:

Նշենք, որ առաջնությունում ընդգրկված են 13 թիմեր: «Ուրարտուն» վաստակած 1 միավորով այս պահին 12-րդ տեղում է:

Խաղի տեսագրությունը՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ