«Ուրարտուն» մեկնել է Վրաստան

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբն այսօր ուղևորվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք, հայտնում է ակումի ֆեյսբուքյան էջը:

Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը 14 խաղացողների է ընդգրկել ուսումնամարզական հավաքին:

Թբիլիսիում հայկական թիմի մասնակցությամբ նախատեսված են 4 ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 26-ին:

«Ուրարտուն» Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի շրջանակներում` հյուրընկալելով «Ռյազանին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ