«Ուրարտուն» կրկին պարտվեց

Ռուսաստանի Սուպերլիգայի 9-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» մրցեց «Տեմպ-ՍՈւՄԶ»-ի հետ:

Հայկական թիմն 9-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով 71:88 հաշվով:

Առաջին քառորդում «Ուրարտուն» պարտվեց 19:31 հաշվով, երկրորդ քառորդն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 15:11, երրորդ քառորդում «Ուրարտուն» ևս հաղթեց(22:20): Վերջին քառորդում մրցակիցն առավելության հասավ 26:15 հաշվով՝ հաղթելով նաև ընդհանուր դիմակայությունում:

9-րդ տուրից հետո «Ուրարտուն» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Լուսանկարը՝ «Ուրարտուի» ֆեյսբուքյան էջի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ