«Ուրարտուն» չդիմադրեց Սուպերլիգայի կրկնակի չեմպիոնին

Ռուսաստանի Սուպերլիգայում իր երրորդ հանդիպումն անցկացրեց «Ուրարտու» բասկետբոլային ակումբը: Մրցակիցը Սուպերլիգայի կրկնակի չեմպիոն «Սպարտակ-Պրիմորյեն» էր, որը նախորդ մրցաշրջանում բավարարվել էր 6-րդ հորիզոնականով:

Երևանյան ակումբը հեռավոր Վլադիվոստոկում անցկացված խաղում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ՝ պարտվելով 109:59 հաշվով:

Առաջին քառորդն ավարտվեց 22:6 հաշվով, երկրորդ քառորդը՝ 32:17, երրորդ քառորդը՝ 24:18, չորրորդ քառորդը՝ 31:18:

Հաջորդ հանդիպումն «Ուրարտուն» կանցկացնի հոկտեմբերի 18-ին առաջատար «Սախալինի» հետ Երևանի ժամանակով 12:10-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ