«Ուրարտուն» առաջին 2 հանդիպումները կանցկացնի Դինամո մարզադահլիճում

Երևանի նորաստեղծ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17թթ. խաղարկությունում` հյուրընկալելով ռուսական «Ռյազանին»: Հանդիպումը կկայանա Երևանի «Դինամո» մարզադահլիճում և կսկսվի 19:00-ին:

Նույն մարզադահլիճում «Ուրարտուն» կանցկացնի 2-րդ տուրի «Սամարայի» հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին և կսկսվի 19:00-ին:

Խաղերի մուտքը լինելու է տոմսերով: Տոմսերը վաճառքում կլինեն հոկտեմբերի 5-ից և կարժենան 1500 դրամ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098-077-970 հեռախոսահամարով:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Միկա» մարզահամալիրը վերանորոգվում էր «Ուրարտուի» տնային հանդիպումներն ընդունելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ