«Ուրարտուն» անդրանիկ խաղում լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռյազանին»

Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում քիչ առաջ իր անդրանիկ հանդիպումն ավարտեց նորաստեղծ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը: Մեր թիմը Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում իր անդրանիկ խաղում լրացուցիչ ժամանակի արդյունքում պարտվեց «Ռյազանի» հետ պայքարում:

Թիմերի միջև պայքարը հիմնական ժամանակում ավարտվեց 82-82 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի արդյունքում «Ուրարտուն» առավելության պարտվեց 89-93 հաշվով:

Հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին  «Միկա» մարզադահլիճում առաջնության ֆավորիտներից «Սամարա» ակումբի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ