«Ուրարտու» բասկետբոլային ակումբը Ռուսաստանի առաջնությունում կմեկնարկի հոկտեմբերի 6-ին

Հոկտեմբեր ամսին մեկնարկելու է բասկետբոլի Ռուսաստանի առաջնության Սուպերլիգա-1 ենթախմբի 2016/17 մրցաշրջանը, որին մասնակցելու է նաև հայկական նորաստեղծ «Ուրարտու» ակումբը: Հայտնի է առաջնության խաղացանկը, որի համաձայն «Ուրարտուն» մրցաշրջանը կսկսի հոկտեմբերի 6-ին Երևանում կայանալիք «Ռյազանի» հետ խաղով:

Մինչ այդ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը սեպտեմբերի 7-ին կամրագրի վերջնական կազմը և կսկսի ուսումնամարզական հավաքը: Այդ հավաքի ընթացքում թիմը 4-5 ընկերական հանդիպումներ կանցկացնի ղազախական և վրացական թիմերի հետ:

Ստորև ներկայացնում ենք խաղացանկն ամբողջությամբ՝

  • Հոկտեմբերի 6 «Ուրարտու»-«Ռյազան» Երևան
  • Հոկտեմբերի 9 «Ուրարտու»-«Սամարա» Երևան
  • Հոկտեմբերի 15 «Սպարտակ»- «Ուրարտու» Վլադիվոստոկ
  • Հոկտեմբերի 18 «Սախալին»- «Ուրարտու» Յուժնոսախալին
  • Հոկտեմբերի 28 «Խիմկի»- «Ուրարտու» Խիմկի
  • Նոյեմբերի 6 «Իրկուտ»- «Ուրարտու» Իրկուտսկ
  • Նոյեմբերի 10 «Ուրարտու»-«Նովոսիբիրսկ» Երևան
  • Նոյեմբերի 19 «Ուրալ»- «Ուրարտու» Եկատերինբուրգ
  • Նոյեմբերի 22 «Տեմպ»- «Ուրարտու» Ռևդա
  • Դեկտեմբերի 6 «Ուրարտու» «Կուպլ-Ռոդնիկի» Երևան
  • Դեկտեմբերի 13 «Յուգրա»- «Ուրարտու» Սուրգուտ
  • Դեկտեմբերի 16 «ՄԲԱ»- «Ուրարտու» Մոսկվա

2017

  • Հունվարի 7 «Սամարա»- «Ուրարտու» Սամարա
  • Հունվարի 10 «Ռյազան»- «Ուրարտու» Ռյազան
  • Հունվարի 16 «Ուրարտու»-«Սպարտակ» Երևան
  • Հունվարի 19 «Ուրարտու»-«Սախալին» Երևան
  • Հունվարի 30 «Ուրարտու»-«Խիմկի» Երևան
  • Փետրվարի 8 «Իրկուտ»- «Ուրարտու» Իրկուտսկ
  • Փետրվարի 11 «Նովոսիբիրսկ»- «Ուրարտու» Նովոսիբիրսկ
  • Փետրվարի 25 «Ուրարտու»-«Ուրալ» Երևան
  • Փետրվարի 28 «Ուրարտու»-«Տեմպ» Երևան
  • Մարտի 9 «Կուպլ-Ռոդնիկի»- «Ուրարտու» Իժևսկ
  • Մարտի 14 «Ուրարտու»-«ՄԲԱ» Երևան
  • Մարտի 17 «Յուգրա»- «Ուրարտու» Սուրգուտ
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ