«Ուրարտու» ակումբին միացել է ևս մեկ բասկետբոլիստ

Նորաստեղծ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագիր է կնքել ամերիկացի բասկետբոլիստ Տերի Սմիթի հետ, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: 30-ամյա խաղարկողը «Ուրարտուի» կազմում կմասնակցի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17թթ. առաջնությանը:

Պայմանագիր կնքելու մասին հայտնել է նաև բասկետբոլիստը, ով վերջերս է վերականգնվել վնասվածքից:

Ավելի վաղ Տերի Սմիթը հանդես է եկել ֆրանսիական «Ասվել» և թուրքական «Սակարյա» ակումբներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ