«Ուրարտու» ակումբը հանդես կգա Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում

Նորաստեղծ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը 2016 թվականի հոկտեմբերից կմասնակցի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ըստ նախնական տեղեկությունների` Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցելու են 13 ակումբներ: Բացի «Ուրարտուից»` մնացած ակումբները լինելու են ռուսական: Առաջիկայում կհրապարակվի առաջնության խաղացանկը:

Առաջնությունը մեկնարկելու է 2016 թվականի հոկտեմբերին եւ ավարտվելու է 2017 թվականի գարնանը:

Սեփական հարկի տակ հանդիպումները հայկական ակումբը կանցկացնի Երեւանի «Միկա» մարզահամալիրում: Այդ կառույցում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ