Ունայ Էմերի. «ՊՍԺ-ն ուզում է նվաճել բոլոր տիտղոսները»

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ թիմն այժմ անհրաժեշտ համալրումը կատարել է, սակայն չի բացառել, որ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը կարող են նոր գործարքներ կնքվել:

«Իբրահիմովիչի հեռանալուց հետո Կավանին շատ լավ հնարավորություն է ստացել ավելի լավ ինքնադրսևորվելու: Էդինսոնը հիանալի հարձակվող է:

Մենք ուզում ենք նվաճել բոլոր տիտղոսները: Չեմպիոնների լիգայում մասնակցությունը մոտիվացնում է մեզ: Մենք հիանալի թիմ ունենք, սակայն համալրումները բացառված չեն»,- Football Espana-ն փոխանցում է Էմերիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ