Ունայ Էմերի. «Լիվերպուլն» աշխարհի 10 լավագույն թիմերից է»

Եվրոպա լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է մրցակցի մասին:

«Ամեն անգամ, երբ ֆուտբոլը հնարավորություն է տալիս ձեզ տիտղոս նվաճելու, այն պետք է օգտագործել: Մենք հիանալի ենք օգտագործել վերջին տարիներին մեզ տրված հնարավորությունները, սակայն բավարարվել պետք չէ:

«Լիվերպուլն» աշխարհի 10 լավագույն թիմերից է: Անգլիական ակումբը նման է «Ատլետիկին». շատ ուժեղ հակագրոհում է և գրեթե 100 տոկոսով իրագործում պահերը:

Իմ բոլոր ֆուտբոլիստներն ուժեղ կողմեր ունեն ու շատ կարևոր է, որ ցուցադրեն դրանք «Լիվերպուլի» դեմ խաղի ժամանակ: Մենք պետք է իդեալական խաղ անցկացնենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Էմերիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ