Ումտիտին չի կարողացել զսպել արցունքները, երբ իմացել է, որ տեղափոխվում է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նորեկ Սամուել Ումտիտին հայտարարել է, որ չի կարողացել զսպել արցունքներն այն բանից հետո, երբ իմացել է, որ կարիերան շարունակելու է «կապտանռնագույնների» կազմում:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս տեղափոխության մեջ ներդրում են ունեցել:

Երբ ես իմացա, որ հնարավորություն եմ ստացել «Բարսելոնայի» կազմում խաղալու, շատ հուզվեցի: Ես անգամ չկարողացա զսպել արցունքներս:

Սա իմ մանկության երազանքն էր: Երջանիկ եմ, որ խաղալու եմ այսպիսի թիմի կազմում»,- Goal.com-ը փոխանցում է Ումտիտիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ