Ումտիտի.«Շիկահեր կդառնամ, եթե «Բարսելոնան» հաղթի Չեմպիոնների լիգան»

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին խոսել է կատալոնական ակումբի հարձակվողների ցուցադրած խաղի մասին:

«Ինձ դուր է գալիս խաղալ Մեսիի, Նեյմարի, Սուարեսի դեմ մարզումների ժամանակ: Դա մեծ առավելություն է, որը ես նկատում եմ խաղերի ընթացքում:

Մեսին մարզումներին նույնքան լավ է խաղում, որքան հանդիպումների ժամանակ: Նա լավագույնն է աշխարհում, նա ֆենոմեն է»,-ֆրանսիացին կիսվել է մտքերով:

Ումտիտին անդրադարձել է նաև Նեյմարի և Մեսիի սանրվածքներին:

«Եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգան, ես շիկահեր կդառնամ»-Goal.com-ն է մեջբերում 22-ամյա ֆուտբոլիստի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ