Ուլի Հեսե. «Չեմ կարծում, որ Մխիթարյանը կհեռանա «Բորուսիայից»

Գերմանացի մարզական լրագրող Ուլի Հեսեն խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին:

«Վերջին շրջանում Դորտմունդում շատ են խոսում Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին,բայց իմ կարծիքով դա տեղի չի ունենա:

Մխիթարյան կմնա «Բորուսիայում», քանի որ նրան այնտեղ ամեն ինչ դուր է գալիս»,- ասել է Հեսեն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն շարունակում են հետաքրքրվել «Արսենալը», «Յուվենտուսը», «Չելսին» և ՊՍԺ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ