Ուկրաինական մամուլ. Կադիմյանը օրենք է խախտում՝ խաղալով Հայաստանի հավաքականում

Ուկրաինական Sector.Depo.Ua կայքը անդրադարձ է կատարել Գեղամ Կադիմյանի՝ Հայաստանի հավաքական հրավիրելուն ու վերջինիս կազմում Բելառուսի դեմ խաղին մասնակցելուն։

Ըստ լրատվամիջոցի, Կադիմյանը, որ հանդես է գալիս ուկրաինական «Կարպատիի» կազմում, գրանցված է որպես ուկրաինացի ու ունի ուկրաինական անձնագիր, մինչդեռ հանդես է գալիս Հայաստանում։ Կադիմյանը ծնվել է Արտաշատ քաղաքում։

jfjgfnjgnjhg

Բանն այն է, որ Ուկրաինայի օրենսդրությունը արգելում է երկքաղաքացիությունը, ինչը հստակ սահմանված է իրավական նորմերով.

  • Սահմանդրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ Ուկրաինայում գործում է միաքաղաքացիություն։
  • «Ուկրաինայի քաղաքացիության մասին օրենքի» երկրորդ հոդվածում նշվաում է, որ երկրում գործում է միասնական քաղաքացիության համակարգը։
  • «Ուկրաինայի քաղաքացիության մասին օրենքի» 19-րդ հոդվածը նշում է, որ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում անձը զրկվում է Ուկրաինայի քաղաքացիությունից։

Կայքը նշում է, որ Կադիմյանը չէր կարող հրավիրվել Հայաստանի հավաքական, եթե Հայաստանի քաղաքացիություն չունի, ինչը նշանակում է, որ նա խախտել է Ուկրաինայի օրենքը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ