Ուկրաինա – Հյուսիսային Իռլանդիա. Առաջին խաղակեսից հետո

  • Եվրո 2016, C խումբ, 2-րդ տուր, Առաջին խաղակես
  • Ուկրաինա 0-0 Հյուսիսային Իռլանդիա
  • «Ստադ դե Լիոն» մարզադաշտ, Լիոն

Ավարտվեց Եվրո 2016-ի C խմբի 2-րդ տուրի Ուկրաինա – Հյուսիսային Իռլանդիա հանդիպման առաջին խաղակեսը: Թիմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը:

Ուկրաինայի հավաքականը, չնայած տարածքային մեծ առավելությանը(65/35), չկարողացավ գոլի հեղինակ դառնալ առաջին խաղակեսում: Հետաքրքիր է, որ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն ավելի շատ է հարվածել դարպասին, քան ուկրաինացիները՝ 1:3: Դարպասի ուղղությամբ կատարած հարվածների թվով ևս Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն առջևում է՝ 5:8:

Առաջին կեսում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն իրացրեց 3 անկյունային հարված, իսկ Ուկրաինայի հավաքականը՝ 0: Փոխանցումների ճշգրտությամբ Ուկրաինայի ընտրանին առջևում է՝ 77 տոկոսը՝ 58-ի դիմաց:

Այս պահին ընդմիջում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ