Ուիմբլդոնի մրցանակային հիմնադրամը կլինի ռեկորդային

«Ուիմբլդոն-2016»-ի մրցանակային հիմնադրամը 5 տոկոս ավելի կլինի՝ նախորդ մրցաշրջանի համեմատ՝ հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

2016 թվականին կայանալիք մրցաշարի՝ տղամարդկանց ու կանանց մենախաղերի հաղթողները կստանան 2 միլիոն ֆունտ(յուրաքանչյուրը): Օրինակ՝ նախորդ մրցաշրջանում Նովակ Ջոկովիչն ու Սերենա Ուիլյամսը, ովքեր դարձան մրցաշարի հաղթողներ, ստացել են 1,88 միլիոն ֆունտ:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի 26,75 միլիոն ֆունտ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ