Ուիմբլդոն 2016. Սթեն Վավրինկան դուրս մնաց հետագա պայքարից

Մեծ Բրիտանիայում շարունակվում է Ուիմբլդոն 2016-ը: 1/32 եզրափակիչում շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան ուժերը չափեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ:

Վավրինկայի մրցակիցը, ով երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, կարողացավ 3:1 հաշվով պարտության մատնել շվեյցարացուն՝ նվաճելով 1/16 փուլի ուղեգիր: Մենախաղն ավարտվեց 3:6, 6:3, 7:6, 6:3 հաշվով:

1/8 եզրափակիչի համար պայքարում Դել Պոտրոն ուժերը կչափի ֆրանսիացի Լուկաս Պուիլի հետ:

1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճածների թվում են Մարին Չիլիչը, Նովակ Ջոկովիչը, Ռոջեր Ֆեդերերը, Դավիդ Գոֆինը, Կեյ Նիշիկորին, Միլոշ Ռաոնիչը, Ռիշար Գասկեն, Բաուտիստա-Ագուտը, Էնդի Մարեյը և այլք:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ