Ուիմբլդոն 2016. Ռոջեր Ֆեդերերը չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը

Ուիմբլդոն 2016-ի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում աշխարհի 3-րդ համար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ուժերը չափեց 6-րդ համար կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ:

Դրամատիկ պայքարում թենիսիստներն ստիպված եղան հաղթողին որոշել 5-րդ սեթում: Առաջին սեթում կանադացին առավելության հասավ 6:3 հաշվով, հաջորդ երկու սեթերում հաղթեց Ֆեդերերը՝ համապատասխանաբար 6:7, 4:6 հաշվով: 4-րդ սեթում Ռաոնիչը կարողացավ վերակագնել հավասարությունը՝ առավելության հասնելով 7:5 հաշվով: Վճռորոշ՝ 5-րդ սեթում կանադացի թենիսիստը կարողացավ խլել Ֆեդերերի երկրորդ մատուցումը, իսկ հետագա ընթացքում առավելության հասնելով սեփական մատուցման գեյմերի ժամանակ՝ որոշիչ սեթում պարտության մատնեց շվեյցարացուն 6:3 հաշվով:

Եզրափակիչում Ռաոնիչի մրցակիցը կլինի Տոմաշ Բերդիխ – Էնդի Մարեյ զույգի հաղթողը: Այս մենախաղն այժմ ընթացքի մեջ է:

Նշենք, որ հուլիսի 9-ին տեղի է ունենալու կանանց մենախաղի եզրափակիչը, որտեղ ուժերը կչափեն Սերենա Ուիլյամսն ու գերմանացի Անժելիկա Կերբերը:

Ռոջեր Ֆեդերեր – Միլոշ Ռաոնիչ. Լավագույն պահերը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ